Հետ գնալ

Հայ ավետարանական եկեղեցի

Հայ ավետարանական եկեղեցի – հիմնվել է 1846թ. հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում` Հայ առաքելական եկեղեցուց հեռացած մի շարք մարդկանց ջանքերով: Այն պատկանում է բողոքական եկեղեցիների ընտանիքին՝ իր ուրույն դավանանքով ու պաշտամունքով:

19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք։ Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն` Մերձավոր Արևելքի հայ ավետարանական միություն, Ֆրանսիայի և Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միություններ։

 

Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ Ի՞նչ գիտեք Հայ Ավետարանական Եկեցեղու, նրա անցյալի և ներկայի մասին, որո՞նք են զուգահեռները Եվրոպական բողոքական և հայ ավետարանական շարժումների միջև։ Հայ Ավետարանական Եկեղեցի։ Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ from EPF Armenia on Vimeo.

Բեյրութի Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայտոսթեանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են համալսարանից, նրա հայագիտական ուսումնասիրություններից ու Հայագիտական հանդեսից, Լիբանանի և Մերձավոր Արևելքի հայ ավետարական եկեղեցիներից ու համայնքներից։ Հայտոսթեանը նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետն է։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում...

Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է և համարում է իր...

Նազենի Ղարիբյան, հայագետ, հրապարակախոս: Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է...

Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային (ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը, սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ) համերաշխության եզրեր գտան  մեթոդիստական թևի եկեղեցիների (Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում:

Ոտնլվան քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցում) կատարվող ծիսական գործողություն է, որի հիմքում ընկած է ավետարանական այն պատմությունը, երբ Հիսուս Քրիստոսը Վերնատանը լվաց իր 12 առաքյալների ոտքերը՝ դրանով ցույց տալով խոնարհության ու հավասարության նշան հետագա սերունդների համար: Այդ պատճառով էլ ամեն...

Մի քանի տարի առաջ ես համակարգում էի ԵՀՀ ԻնֆոՏուն կոչվող ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից քաղաքացիական լրագրողները մի պլատֆորմում դեպքեր էին ներկայացնում մարզային իրականությունից: Այստեղ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ բազմաթիվ թշնամական թեմաներ էին քննարկվում: Դրանցից մեկում քաղաքացիական լրագրողը Եհովայի վկաների վերաբերյալ իր վերաբերմունքը մոտավորապես այսպես...