Ֆունդամենտալիզմ
Տարբեր կրոնական ուղղությունների մեջ ժամանակին պարբերաբար ի հայտ են գալիս անհատներ, խմբեր, որոնք պնդում են, որ իրենց կրոնական ուղղությունները շեղվել են հիմքերից և ընթացել ոչ ճիշտ զարգացման ճանապարհով:
Նրանք հանդես են գալիս փիլիսոփայական, սոցիալական ու բարոյական ծայրահեղ պահպանողականության դիրքերից և հաճախ հայտնվում են գլոբալիզացիայի և սեկուլյարիզացիայի ակտիվ քննադատների դերում:
Այս եզրը շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում՝ բողոքական բապտիստների ու մեթոդիստների շրջանում ի հայտ եկած ծայրահեղական գաղափարները բնորոշելու համար:
Ֆունդամենտալիստները պահանջում են սուրբ գրքերում առկա հրահանգների ու պատվիրանների ուղղակի կատարում, հրաշքների բառացի ընդունում՝ հերքելով այլաբանական մեկնաբանության մեթոդները: Ֆունդամենտալիստական ուղղությունները սկզբնապես ի հայտ են եկել քրիստոնեության ներսում, սակայն աշխարհին այսօր առավել հայտնի են իսլամական ֆունդամենտալիստները, մասնավորապես՝ վահաբիստները: