Հետ գնալ

Ֆիդեիզմ

Ֆիդեիզմը (լատ. fides` հավատ) բանականության նկատմամբ հավատի առավելության պնդումն է, որը բնորոշ է կրոնական աշխարհայացքին և հիմնվում է Հայտնության վրա։

Սահմանափակելով գիտության գործողության ոլորտը՝ ֆիդեիզմը ժխտում է գիտական ճանաչողության աշխարհայացքային նշանակությունը՝ աշխարհի ըմբռնման մեջ որոշիչ դեր հատկացնելով կրոնին ու հավատին։ Ֆիդեիզմը հատուկ է իդեալիստական փիլիսոփայության շատ ուղղությունների։