Էքստազ
Էքստազը գերզգայական վիճակ է, որին բնորոշ է նյարդային ուժեղ գրգռվածությունը, իրականի պատկերացման կորուստը, իր գործողությունները գիտակցաբար վերահսկելու կարողության թուլացումը: Էքստազը կարող է ուղեկցվել տեսողական ու լսողական հալյուցինացիաներով, ցավի զգացողության անհետացմամբ, ժամանակի ու տարածության զգացման խախտմամբ:
Կրոնական որոշ կազմակերպությունները շեշտը դնում են մարդուն էքստատիկ վիճակի հասցնելու վրա, որով նրանք սրբագործվում, օծվում են աստվածային լույսով ու հոգով: Ֆիզիոլոգիայի տեսնակյունից էքստազը ինքնահիպնոսի մի վիճակ է, որը ուժեղանում է տարբեր ազդեցությունների հետևանքով: Դրան կարող են նպաստել տարբեր քիմիական ու բնական կերակուրները, երկարատև աղոթքներն, ուշադրության երկարատև կենտրոնացումը, բարձր երաժշտությունը, անվերջ ցատկոտելը և այլն:
Նման երևույթները հանգեցնում են գլխուղեղի կեղևի թուլացման ու ներկեղևային մասում առաջեն գալիս պրիմիտիվ հուզական ու շարժողական ռեակցիաներ: Կրոնական պարբերաբար էքստազների հետևանքով մարդու մոտ կարող են առաջանալ հոգեական շեղումներ: