Հետ գնալ

Երկակի ճշմարտություն

Երկակի ճշմարտություն – տեսություն աստվածաբանական և գիտական անկախ ճշմարտությունների գոյության մասին, որոնք ձեռք են բերվում տարբեր ճանապարհներով և չեն կարող հակասել միմյանց:  Երկակի ճշմարտությունների մասին ուսմունքը շարադրել է միջնադարյան արաբ փիլիսոփա Իբն-Ռուշդը, ով գտնում էր, որ աստվածաբանության տեսանկյունից ճշմարիտը կարող է կեղծ լինել փիլիսոփայության, գիտության տեսակետից: Չնայած դրան նա գտնում էր, որ վերջին հաշվով աստվածաբանության ու փիլիսոփայության ճշմարտությունները պետք է հանգեցնեն աստծուն:

Այս տեսությունը հետագայում իր զարգացումը գտավ Դունս Սքոթի, Ուիլիամ Օկամի, Ֆրանսիս Բեկոնի մոտ: Երկակի ճշմարտությունների մասին ուսմունքի դեմ եկեղեցին հանդես եկավ Թովմա Աքվինացու ուսմունքով, որտեղ ներդաշնակեցվում էին կրոնն ու փիլիսոփայությունը, հավատն ու բանականությունը: