Հետ գնալ

Էնցիկլիկա

Էնցիկլիկա (հուն.՝ enciclicus – ընդհանուր կամ շրջաբերվող) պապական Հռոմում գործածվող շրջաբերական նամակն է, որով Հռոմի պապերը եպիսկոպոսներին էին հղում Հռոմի վարդապետությունը կամ դիրքորոշումը ամենատարբեր հարցերի նկատմամբ: Էնցիկլիկաները կարող են ուղղված լինել նաև համայն կաթոլիկ համայնքին:

Էնցիկլիկաներն առավել անձնական բնույթ ունեն ի տարբերության պաշտոնականպապական բուլաների: Էնցիկլիկաները մատնանշում են տվյալ հարցի առաջնահերթությունը, որին պապը անդրադառնում է: 

Թոմիզմ – կրոնափիլիսոփայական ուսմունք, որն ընկած է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության հիմքում: Այս ուսմունքի հիմնադիրն է դոմինիկյան վանական Թովմա Աքվինացին (1225-1274թթ.), որի ուսմունքի անկյունաքարը փիլիսոփայությունը ու նրա գործիքները աստվածաբանության ճշմարտությունները հիմնավորելու համար օգտագործելն էր: Աքվինացին իր ուսմունքում մեծապես օգտագործեց Արիստոտելի տրամաբանությունը, որի հիման վրա էլ...