Էնցիկլիկա
Էնցիկլիկա (հուն.՝ enciclicus – ընդհանուր կամ շրջաբերվող) պապական Հռոմում գործածվող շրջաբերական նամակն է, որով Հռոմի պապերը եպիսկոպոսներին էին հղում Հռոմի վարդապետությունը կամ դիրքորոշումը ամենատարբեր հարցերի նկատմամբ: Էնցիկլիկաները կարող են ուղղված լինել նաև համայն կաթոլիկ համայնքին:
Էնցիկլիկաներն առավել անձնական բնույթ ունեն ի տարբերության պաշտոնականպապական բուլաների: Էնցիկլիկաները մատնանշում են տվյալ հարցի առաջնահերթությունը, որին պապը անդրադառնում է: