Հետ գնալ

Եհովայի վկաներ

Եհովայի վկաներ – կրոնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Չարզ Ռասելի կողմից 1870թ. Միացյալ Նահանգներում: Նրանց պաշտոնական օրգանը կոչվում է «Դիտարան» և հաճախ նրանց անվանում են նաև «Դիտարանի ընկերություն», որը թարգմանվում է աշխարհի համարյա բոլոր լեզուներով: Նրանց կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Ղեկավար մարմինը բաղկացած է Տասներկու «օծյալ» ծերունիներից՝ երկնային դասից: Այս երկնային դասին պատկանողները կամ օծյալները համարվում են 144.000 օծյալների դասի անդամներ, որոնք մահվանից հետո անմիջապես պիտի վերանան երկինք՝ երկնային դասին միանալու համար։

Կազմակերպության անդամները այդ դասին անվերապահորեն հնազանդվում են։ Ամեն մի Եհովայի վկա համարվում է ավետարանիչ։ Ավետարանչություն ասելով նրանք հասկանում են գրքեր տարածելը մարդաշատ վայրերում, մետրոների կայարաններում, փողոցներում։ Պարտադիր է համարվում նաև պատահական տների դռները թակելը և «բարի լուրը» քարոզելը։

Դռնեդուռ քարոզի պատճառով կազմակերպության անդամները հաճախ ենթարկվում են հալածանքների: Հալածանքների պատճառ են դառնում նաև զինվորական ծառայությունից հրաժարվելը: Նրանք չեն մասնակցում ծննդյան արարողությունների, չեն տոնում նոր տարին ու մի շարք այլ տոներ: Եհովայի վկաների գաղափարախոսության անկյունքարը ս. Երրորդության ժխտումն ու աշխարհի մոտալուտ վախճանի մասին (Արմագեդոն) պատկերացումներն են: Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաները ակտիվ են 1975-ից։ 2004 թ. պետության կողմից գրանցվել է Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ցանկում։ 2013 թ. տվյալներով ակտիվ անդամների («քարոզիչների») թիվը 11.076 է, կրոնական արարողություններին մասնակցողների թիվը մոտ երկու անգամ ավելի է։

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

Մանե Պապյան Մոնոէթնիկ, մոնոկրոն մեր երկրում լրագրողի համար հաճախ տաբու է ներկայացնել այլ կրոնական կազմակերպություններին, եթե քո խոսքը բացասական երանգ չի պարունակում. դա է քեզնից պահանջում քո ընթերցողը, հասարակությունը, նույնիսկ խմբագիրդ։ Հակառակ դեպքում՝  ինքդ կհայտնվես բոլորի բացասական վերաբերմունքի թիրախում: Տարիներ առաջ Վանաձորում կառուցվեց «Եհովայի վկաներ»...

Գործ թիվ 23459/03 Մեծ Պալատ 11/07/2011 (Համառոտագիր) Արա Ղազարյան, «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության կենտրոն» Մարդու իրավունքների եվրոպական դատարան Փաստերը Փաստերի համար տե՛ս սույն գործով առաջին վճռի համառոտագիրը կամ Մեծ Պալատի վճռի ամբողջական տեքստը: Վճռի բողոքարկումը Դիմողը 2010 թվականի մայիսի 10-ին բողոքարկել է Պալատի որոշումը վերադաս ատյանին՝...

Յեհովայի վկաների միությունն ընդդեմ Ֆրանսիայի (8916/05) Պալատի 30.06.2011-ի որոշումը Գործը վերաբերում է Յեհովայի վկաների միությունից (Les Témoins de Jéhovah) լրացուցիչ մի քանի տասնյակ միլիոն եվրո հարկ գանձելու մասին պահանջին: Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում` մասնավորապես նշելով, որ հարկային օրենսդրության համապատասխան նորմերը, որոնց հիման վրա...

Արմագեդոն – «Արմագեդոն» եզրույթն օգտագործվում է Նոր հունական կտակարանում (Հայտնություն 16։16): Համաձայն այս վարդապետության Մեսիան պետք է վերադառնա երկիր և Արմագեդոնի ճակատամարտում պարտության մատնի նախաքրիստոսին (“գազանին”) և սատանային։ Այնոյհետև սատանայի մարմինը կնետվի մի անհատակ փոս կամ ձոր ու այնտեղ կմնա 1000 տարի։ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության դավանաբանության մեջ առանցքային գաղափարներից է և խորհրդանշում է Քրիստոսի և սատանայի ուժերի միջև վերջին ճակատամարտը: Արմագեդոն բառը սկզբնապես տեղանուն էր Պաղեստինում, ուր հաճախակի զինված բախումներ էին տեղի ունենում: Համաձայն այս ուսմունքի Արմագեդոնի ժամանակ երկնքից հուր կթափվի մեղավոր մարդկության վրա և կփրկվեն միայն Եհովայի վկաները:

Մի քանի տարի առաջ ես համակարգում էի ԵՀՀ ԻնֆոՏուն կոչվող ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից քաղաքացիական լրագրողները մի պլատֆորմում դեպքեր էին ներկայացնում մարզային իրականությունից: Այստեղ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ բազմաթիվ թշնամական թեմաներ էին քննարկվում: Դրանցից մեկում քաղաքացիական լրագրողը Եհովայի վկաների վերաբերյալ իր վերաբերմունքը մոտավորապես այսպես...