Հետ գնալ

Ձեռնադրություն

Ձեռնադրությունը (հուն.՝ cheirotonia – գործողություն ձեռքի ուժով) քրիստոնեական յոթ խորհուրդներից մեկն է, որով շնորհվում է հոգևոր աստիճան: Ձեռնադրության միջոցով անձը ստանում է Եկեղեցու սպասավորի սրբազան պարտականությունները կատարելու իշխանությունն ու շնորհը:

Ձեռնադրության խորհուրդը միշտ կատարվում է եպիսկոպոսի կողմից, երբ նա ձեռքը դնում է կրոնական աստիճան, կարգ կամ իշխանություն ստացողի գլխին: Դրանով շարունակվում է առաքելական իշխանության հաջորդականությունը, որը նախապես առաքյալներից տրվել էր եկեղեցու եպիսկոպոսներին եւ մինչ օրս մեզ է հասել ձեռնադրության միջոցով:

Բացի եպիսկոպոսից՝ հոգեւոր այլ աստիճանների ձեռնադրության համար բավական է մեկ խորհրդակատար եպիսկոպոսի ներկայությունը: Եպիսկոպոսական օծումը, ըստ Հայ եկեղեցու կանոնների, կատարվում է կաթողիկոսի կողմից` առնվազն երկու եպիսկոպոսների մասնակցությամբ:

Խորհուրդներ (լատ.՝ sacramentum) – քրիստոնեական եկեղեցում իրականցվող պաշտամունքային արարողություններ, որոնք հոգևորականների միջոցով հավատացյալներին են հաղորդում Աստծո անտեսանելի շնորհը: Եկեղեցու վարդապետության համաձայն՝  խորհուրդների միջոցով հավատացյալի մեջ տեղի է ունենում անտեսանելի փոփոխություն՝ վերափոխում, որը հնարավոր չէ բացատրել ռացիոնալ եղանակով: Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները, այդ թվում նաև՝ Հայ...

Ինքնավար եկեղեցի (հուն.՝ auto – ինքը, nomos — օրենք) եկեղեցի, որ ինքնակառավարման իրավունք ունի հիմնական օրենքի շրջանակներում: Առաջնորդվելով Տրուլի ժողովի 14-15-րդ կանոններով Մայր (կիրիարխալ) եկեղեցին ինքն է որոշում ինքնավար եկեղեցիների կանոնադրությունը և ինքն էլ սահմանում է նրանց իրավասության սահմանները: Այդ շրջանակներում էլ ինքնավար եկեղեցին ինքն է...