Բուդդայականություն
Բուդդայականություն – համաշխարհային երեք կրոններից մեկն է,
որը ծագել է Հնդկաստանի հյուսիսում ք.ա. առաջին հազարմյակի
կեսերին: Ավելի ուշ շրջանում այն տարածվել է հարավարևելյան,
կենտրոնական Ասիայի ու հեռավոր արևելքի երկրներում:
Բուդդայականությունը հիմնվել է Սիթհարտա Գաուտամայի
քարոզչության արդյունքում: Բուդդայականության ուսմունքը
ամփոփված է չորս հիմնական սկզբունքների մեջ.
ա) կյանքը տառապանք է, բ) տառապանքների պատճառն են
ցանկություններն ու կրքերը, գ) գոյություն ունի տառապանքներից
ազատվելու միջոց, դ) գոյություն ունի ութմասնյա ուղի, որը
տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է
նիրվանայի։ Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ
միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի
ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը
ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է
հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։
Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների,
ցանկությունների դադարումն է։
Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ
մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին
լքում է մարմինը և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։
Եթե մարդու կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա
կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է,
ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։
Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝
թհերավադա («ավագների դպրոց») և մահայանան
(«մեծ մարտակառք»)։ Թհերավադան շեշտը դնում է առավելապես
ճգնակյացության վրա, մինչդեռ մահայանան առավել լայն
զանգվածներին հասու կրոնական ուղղություն է: Բուդդայականության
ուղղություններից է նաև լամայականությունը, թանթրիզմը և այլն: