Բեատիֆիկացիա
Բեատիֆիկացիա (լատ.՝ beatus – օրհնված, facere — անել)
— Հռոմի կաթոլիկ եկեղեցու հատուկ ընթացակարգ, որով
մարդկանց դասում են սրբերի կարգը: Բեատիֆիկացիայի
գործընթացը կարգավորված է եկեղեցական կանոններով
ու տևում է մի քանի տարի: Կաթոլիկ եկեղեցին դրանով
մահացածին «ուղարկում է» երկինք ու հավատում նրան
աղոթելու դեպքում՝ նրա օրհնությանը արժանանալուն:
Բեատիֆիկացիան կանոնականացման գործընթացի 4
քայլերից երրորդն է: Բեատիֆիկացիայի համար անհրաժեշտ է
տվյալ անձի անունով հրաշք տեղի ունենալուն, որը
սովորաբար տեղի է ունենում անբուժելի հիվանդ մարդկանց
բժշկման միջոցով: Հովհաննես Պողոս II պապը (1920-2005թթ.)
փոփոխություններ կատարեց բեատիֆիկացիայի գործընթացում
և մինչև 2004թ. հոկտեմբեր նա բեատիֆիկացրել էր 1340 մարդու,
ավելի շատ, քան նրա բոլոր նախորդ պապերը միասին վերցրած: