Հետ գնալ

Բազմաստվածություն

Բազմաստվածություն (հուն.՝ poly –շատ, theos — աստված)

– պաշտամունքը կամ հավատքն է մեկից ավելի աստվածների

կամ աստվածությունների նկատմամբ, որոնք սովարաբար

միավորված են մեկ պանթեոնի կամ դիցաբանական համակարգի

մեջ: Պոլիթեիզմ տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ

է դրել Փիլոն Ալեքսանդրացին: Բազմաստվածային համակարգում

բոլոր աստվածները հավասարապես չեն պաշտվում: Բազմաստվածային

համակարգում մեկ աստծուն առանձնակի պաշտամունք մատուցող

համակարգերը կոչվում են հենոթեիստական, իսկ առանձին

աստվածների առանձին ժամանակներում պաշտամունք մատուցողները՝

կատենոթեիստներ: Ամենահայտնի բազմաստվածային համակարը

հունական դիցաբանությունն է, որն իր զարգացման ուշ փուլում

դառնում է եռաստվածային դիցարան՝ Զևսի, Պոսեյդոնի ու Հադեսի

գլխավորությամբ: Հայաստանում ևս քրիստոնեության ընդունումից

առաջ գործել է բազմաստվածային դիցաբանական համակարգ: