Հետ գնալ

Բահաիզմ

Բահաիզմ – 19-րդ դարի կեսերին Իրանում սկզբնավորված կրոն է, որի հիմնադիրն է Միրզա Հոսեյն Ալի Նուրին կամ Բահա Ալլան կամ Բահաուլլան: Բահաիզմը հավատքի առանցքը Բահա Ալլահի ու նրա նախորդ Բաբի Աստծո մարմնավորումները լինելու մեջ է, որի էությունը բացարձակ անիմանալի է: Բահա Ալլան իրեն դասում էր Աբրահամի,
Մովսեսի, Բուդդայի, Զրադաշտի, Հիսուսի, Մուհամեդի շարքում որպես վերջին մարգարե: Ըստ բահայական ուսմունքի, յուրաքանչյուր մարգարե խոսել է իր ժամանակին ու տարածությանը համահունչ, այդ պատճառով էլ հայտնությունը
անընդհատ պրոգրես է ապրել և ճշմարտությունները դարձել են հարաբերական: Բահայական հավատքի առանձնահատկություններից է բոլոր կրոնների ու մարդկության միավորումը: Բահայիները հավատում են, որ բոլոր կրոնների հիմնադիրները աստծո մարմնավորումներն են եղել, այդ պատճառով էլ, որոշակի
բացառություններով, բոլոր մեծ կրոնները ուսուցանել են նույնական ճշմարտություններ: Բահա Ալլան իր առջև նպատակ էր դրել վերացնել կրոնների անմիությունը և հաստատել ունիվերսալ հավատք: Բահայիները հավատում են մարդկության մեկ լինելուն և իրենց նվիրում են ռասայական, դասային կամ կրոնական տարբերությունների վերացմանը: Նրանց նպատակը մեկ միասնական կրոնի հաստատումն է: Նրանք չունեն ոչ հոգևորականություն, ոչ խորհուրդներ, ոչ էլ երկար ու ձիգ ծեսեր: Նրանք պարտավոր են աղոթել, պաս պահել, չծխել ծխախոտու չխմել ալկոհոլ և ամուսնանալ մեկ կնոջ հետ: Բահայիները ծեսի ժամանակ կարդում են հատվածներ բոլոր կրոնների սուրբ գրքերից, իսկ իրենց սուրբ գրականությունը կազմում են Բահաուլլահի գրվածքները ու դրան հաջորդած մեկնաբանությունները: