Ավետարանական եկեղեցներ
Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված
եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային
(ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում
նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության
կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները
շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը,
սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի
հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության
կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ
զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից
հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի
բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ)
համերաշխության եզրեր գտան մեթոդիստական թևի եկեղեցիների
(Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ
ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել
աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական
եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից
իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի
պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային
ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում: