Հետ գնալ

Արիոսականություն

Արիոսականություն – 4-րդ դարում Ալեքսանդրիայի քահանա Արիոսի անունով կոչված կրոնական այս ուղղությունը   հակադրվեց պաշտոնական եկեղեցուն ս. Երրորդության հարցում: Արիոսը պնդում էր, որ աստծո որդի Քրիստոսը իրական
աստված չէ, քանի որ ծնունդ է առել ժամանակի մեջ ու հետևաբար իր վախճանն է ունենալու ժամանակի մեջ: Համաձայն Արիոսի չի կարող լինել Սուրբ Երրորդություն, քանի որ գոյություն ունի միայն մեկ Աստված՝ Հայրը, իսկ Որդին ու Ս.Հոգին սուբորդինացված են նրան: Արիոսիգաղափարները մեծ ընդունելություն գտան ողջ Հռոմեական կայսրությունում, որի պատճառով էլ հրավիրվեց քրիստոնեական առաջին տիեզերական ժողովը 325 թ. Նիկեայում: Ժողովը դատապարտեց Արիոսին և վտարեց եկեղեցուց: Այդուհանդերձ, Արիոսի ռացիոնալիստական գաղափարները հետագա դարերում ևս տարբեր ձևերով ի հայտ եկան,
որոնց հերքումը կամ ընդունումը մեծ ազդեցություն ունեցավ քրիստոնեական աստվածաբանության զարգացման վրա:

Տիեզերական ժողովը 4-րդ դարից սկսած ընդհանրական եկեղեցական համակարգում սկսում են հրավիրվել տիեզերական ժողովներ, որոնք քննարկում են ընդհանուր նշանակության հարցեր: Առաջին տիեզերական ժողովը հրավիրվել է 325թ. Նիկեա քաղաքում, որում քննարկման առարկա է դարձել ընդհանրական եկեղեցուն մարտահրավեր նետած արիոսականությունը: Չորրորդ՝ Քաղկեդոնի տիեզերաժողովից սկսած արևելյան ուղղափառ եկեղեցիները դադարեցրին...