Հետ գնալ

Անիմատիզմ

Անիմատիզմ (լատ.՝ animatus — շնչավոր) պատկերացում բնության դիմազուրկ շնչավորվածության մասին: Տերմինը շրջանառության մեջ է դրել անգլիացի մարդաբան Ռ.Ռ.Մարետը (1866-1943թթ.): Այս պատկերացումը, համաձայն գիտնականների, մարդու կողմից աշխարհի իմաստավորման առաջին փորձն է, և մարդը իր բնավորության գծերը, հոգեկան ապրումները ու կենսագործունեությունը վերագրում է շրջապատող աշխարհին և ոգեղենացնում դրանք: