Հետ գնալ

Աքիլեսյան գարշապար

Աքիլեսյան գարշապար – փոխաբերական արտահայտություն, որը

նշանակում է խոցելի տեղ: Անվանումը առաջացել է ծովերի դիցուհի

Թետիսի ու Հին Հունաստանի հերոս Պելևսի ամուսնությունից ծնված

մեծ հերոս Աքիլեսի անվանումից, որին մահ էին կանխագուշակել Տրոյայի

պարիսպների տակ: Որդուն մահից փրկելու նպատակով դիցուհի Թետիսը

նրա կրունկներից բռնած ընկղմում է ստորջրյա Ստիքս գետի ջրերի մեջ,

որից նրա մարմինը անխոցելի է դառնում և միակ խոցելի վայրը Աքիլեսի

մարմնի վրա մնում է գարշապարը: Տրոյական պատերազմի ժամանակ

Ապոլոնը Ալեքսանդրի նետը ուղղում է հենց Աքիլեսի գարշապարի վրա,

որից հետո էլ նա մահանում է: