Աքիլեսյան գարշապար
Աքիլեսյան գարշապար – փոխաբերական արտահայտություն, որը
նշանակում է խոցելի տեղ: Անվանումը առաջացել է ծովերի դիցուհի
Թետիսի ու Հին Հունաստանի հերոս Պելևսի ամուսնությունից ծնված
մեծ հերոս Աքիլեսի անվանումից, որին մահ էին կանխագուշակել Տրոյայի
պարիսպների տակ: Որդուն մահից փրկելու նպատակով դիցուհի Թետիսը
նրա կրունկներից բռնած ընկղմում է ստորջրյա Ստիքս գետի ջրերի մեջ,
որից նրա մարմինը անխոցելի է դառնում և միակ խոցելի վայրը Աքիլեսի
մարմնի վրա մնում է գարշապարը: Տրոյական պատերազմի ժամանակ
Ապոլոնը Ալեքսանդրի նետը ուղղում է հենց Աքիլեսի գարշապարի վրա,
որից հետո էլ նա մահանում է: