Հետ գնալ

Ծնծղա

Ծնծղա – Հայաստանում տարածված հնագույն գործիք է, որը պատկանում է աղմկային-հարվածային նվագարանների ընտանիքին: Այն իր տարատեսակներով օգտագործվել է պատմական Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական գոտիներում։

Ծնծղայի լավագույն նկարագրությունը տվել է Մաղաքիա արք. Օրմանյանը. «Պղնձե ձայնական գործիք, տափակ ու կլոր, 40 հարյուրամետր տրամագծով, մեջտեղը՝ գոգավորված, որուն ետևեն կաշիե օղակով կբռնվի, և երկու ծնծղա երկու ձեռքով իրարու բախելով սաստիկ ու դղրդացնող ձայն կհանե, որ իրավամբ գրոց մեջ ալ ղողանջել կոչված է»:
Ծնծղաների կարևոր առանձնահատկությունը մետաղի մեջ է, որի հատուկ խառնուրդը ապահովում է իրար զարկելուց հնչող բարձր ձայնը: Ծնծղան ունեցել է չար ուժերին վանելու տարբեր մոգական գործառույթներ, որը ժամանակի ընթացքում ներառվել է եկեղեցական արարողությունների մեջ: