Հետ գնալ

Ֆետիշիզմ

Ֆետիշիզմ՝ պորտ. fetico` կախարդված առարկա, ֆրանս. fetiche` կուռք։  ֆետիշ տերմինը գործածության մեջ է մտել 18-րդ դարի երկրորդ կեսից ֆրանսիացի գիտնական Շարլ դը Բրոսի կողմից «Ֆետիշ աստվածների պաշտամունքի մասին» աշխատության հրատարակումից հետո: Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:

Նմանատիպ որակներ են վերագրվել քարերին, ծառերին, ոսկորներին, փետուրներին և շատ տարբեր առարկաների, իսկ ավելի ուշ շրջանում արդեն մարդիկ իրենք էին պատրաստում ֆետիշների` տարբեր տեսակի քարե ու կավե արձանիկներից մինչև կուռքեր և այլն:

Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:

Օրինակ, Հայաստանում առանձնահատուկ դեր են ունեցել սոսյաց անտառները, Իրանում ու Հնդկաստանում` կաղնու ծառը, Եգիպտոսում` փյունիկյան արմավենին, Հունաստանում և Հռոմում` ձիթենին և կաղնու ծառը, Գերմանիայում` եղևնին և այլն:

Շամանականությունը (էվենկ.՝ շաման, սաման-հեքիմ) վաղ կրոնական անիմիստական հավատալիքների տեսակ է։ Էությունը շամանի՝ անդրաշխարհի ոգիների հետ շփման մեջ մտնելու ունակությունն է։ Սա հիմանակնում տեղի է ունենում էքստատիկ ծիսական գործողությունների ֆոնի վրա: Շամանականությունը կապված է կախարդության, ֆետիշիզմի, տոտեմիզմի, անիմիզմի եւ այլ վաղ հավատալիքների հետ: Այն տարածված է Սիբիրում,...