24 Հնվ Պետության կողմից կրոնական համայնքների և դրանց առաջնորդների ճանաչումը
Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի (30985/96)
Մեծ պալատի 26.10.2000-ի որոշումը
Պրն. Հասանը 1992թ-ից Բուլղարիայի մուսուլմանական համայնքի ազգային առաջնորդն էր՝ գլխավոր մուֆթին: Համայնքի մեկ այլ անդամի հետ միասին բողոքել է, որ 1994-95թ. համայնքի ներսում համայնքի առաջնորդի ընտրության շուրջ ծագած
վիճաբանությունից հետո իշխանությունները իր թեկնածությունը փոխարինել են այլ թեկնածուով, ով նախկինում զբաղեցրել էր այդ պաշտոնը:
Դատարանը արձանագրել է 9-րդ և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտում` նշելով, որ Պետությունը միջամտել է կրոնական համայնքի ներքին գործերին` նպաստելով, որ մի խմբակցություն
ամբողջապես զրկվի մինչ այդ ճանաչված առաջատարությունից:
Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի (45701/99)
Պալատի 13.12.2001-ի որոշումը
Իշխանությունները հրաժարվել են ճանաչել Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին (ուղղափառ քրիստոնյա եկեղեցի), քանի որ վերջինս անջատվել էր պետության կողմից ճանաչված Մոլդովայի Մետրոպոլիտեն եկեղեցուց: Բեսարաբիայի Մետրոպոլիտեն
եկեղեցին և այդ եկեղեցում պաշտոն զբաղեցնող որոշ անձինք բողոքել են այդ մերժման դեմ` պնդելով, որ պետության կողմից չճանաչված եկեղեցին չէր կարող գործունեություն ծավալել Մոլդովայի տարածքում:
Հաշվի առնելով, որ ներպետական օրենսդրության համաձայն, առանց պաշտոնական ճանաչում ստանալու եկեղեցու քահանաները չէին կարող ծառայություն մատուցել և հետևաբար եկեղեցու անդամները զրկված էին իրենց կրոնին երկրպագելու
հնարավորությունից, ինչպես նաև, չունենալով օրինական կարգավիճակ եկեղեցին չէր կարող օգտվել իր ունեցվածքի դատական պաշտպանության հնարավորությունից, Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում: Նաև սահմանել է 13-րդ հոդվածի
խախտում, քանի որ հայցվորները ազգային իշխանություններից փոխհատուցում ստանալու հնարավորություն չեն ունեցել:
Sorry, the comment form is closed at this time.