22 Դկտ Երդվելու պարտականություն
Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոյի (դիմում թիվ 24645/94)
Մեծ պալատի 18.02.1999-ի որոշումը
1993թ, Սան Մարինոյի խորհրդարանի անդամներից պահանջվել է իրենց մանդատները ստանալու համար երդվել Ավետարանով, ինչը, իրենց կարծիքով, ցույց է տալիս, որ քաղաքական հիմնարար իրավունքի իրականացումը պայմանավորված էր որոշակի կրոնի հրապարակային դավանումով: Դատարանը արձանագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում (մտքի, խղճի և կրոնի ազատություն): Դատարանը մասնավորապես նշել է, որ 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երդվելու պարտականությունը «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում», քանի որ հասարակության տարբեր խմբերի տեսակետները ներկայացնելուց խորհրդարանական մանդատի չպետք է նախնական հայտարարություն կատարել կոնկրետ հավատքին պատկանելու մասին:
Ալեքսանդրիդիսն ընդդեմ Հունաստանի (19516/06)
Մեծ պալատի 21.02.2008-ի որոշումը
Պրն. Ալեքսանդրիդրսը ընդունվել է Աթենքի առաջին ատյանի դատարան` իր գործունեությունը ծավալելու որպես փաստաբան, և պաշտոնը ստանալու համար երդվել է 2005թ. նոյեմբերին, ինչը որպես փաստաբան աշխատելու համար նախապայման էր: Նա բողոքել է, որ հանդիսավոր հայտարարություն անելու թույլտվություն ստանալու նպատակով երդվելիս պարտավորվել է բացահայտել, որ ինքը ուղղափառ քրիստոնյա չէ, քանի որ երդվելու համար տրամադրվել էր միայն ստանդարտ ձևաթուղթ: Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում` նշելով, որ այդ պարտավորությունը խախտել է Պրն. Ալեքսանդրիդիսի` իր կրոնական հավատալիքները չբացահայտելու ազատությունը:
Sorry, the comment form is closed at this time.