24 Հնվ Եկեղեցիների կամ կրոնական համայնքների կողմից աշխատանք տրամադրելը
Շուտն ընդդեմ Գերմանիայի (1620/03)
Պալատի 23.09.2010-ի որոշում
Դիմողը կաթոլիկ եկեղեցու թեմում եղել է երգեհոնահար և երգչախմբի ղեկավար: Իր դիմումով բողոքել է, որ դատարանները մերժել են 1998թ. իրեն աշխատանքից հեռացնելու մասին որոշումը չեղյալ համարելու հիմքով ներկայացրած իր դիմումը: Նա
աշխատանքից հեռացվել էր այն հիմքով, որ հեռացել էր իր կնոջից և սկսել ապրել այլ կնոջ հետ` այսպիսով խախտելով աշխատանքի մասին Կաթոլիկ եկեղեցու կանոնակարգը:
Նա հիմք էր ընդունում 8-րդ հոդվածը: Դատարանը արձանագրել է 8-րդ հոդվածի խախտում` մասնավորապես նշելով, որ գերմանական դատարանները չէին կարող արդարացիորեն փոխհավասարակշռել եկեղեցու շահերը (իր հեղինակության պահպանումը) անձի՝ իր ընտանեկան և անձնակական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ: Դատարանը կարևորել է այն փաստը, որ եկեղեցի-գործատուի կողմից աշխատանքից ազատված գործառուն ուրիշ աշխատանք գտնելու շատ սահմանափակ հնարավորություններ ուներ:
Օբստը ընդդեմ Գերմանիայի (425/03)
Պալատի 23.09.2010-ի որոշում
Մորմոնների եկեղեցու Եվրոպայի գծով հասարակայնության հետ կապերի տնօրենին 1993թ. աշխատանքից ազատել են այն հիմքով, որ վերջինս իր հովվապետին խոստովանել էր մի կնոջ հետ արտաամուսնական կապի մեջ լինելու մասին: Վերջինս
դիմել է դատարան, սակայն դատարանները հրաժարվել են վերացնել ազատման մասին որոշումը:
Ի տարբերություն .Schüth-ի գործի` Դատարանը 8-րդ հոդվածի խախտում չի արձանագրել` նշելով, որ դատարանները կարողացել են արդարացիորեն փոխհավասարակշռել բախվող շահերը: Նրանց այն եզրակացությանը, որ պրն. Օբստը չի
ենթարկվել անընդունելի պարտավորությունների, ողջամիտ էր` հաշվի առնելով, որ մեծացած լինելով մորմոնների եկեղեցում` աշխատանքային պայմանագիրը ստորագրելիս նա պետք է տեղյակ լիներ ամուսնական հավատարմության պահանջի
մասին, և որ իր` որպես Եվրոպայի գծով հասարակայնության հետ կապերի տնօրենի արտաամուսնական կապը անհամատեղելի է հավատարմության պահանջի հետ:
Սիեբենհաարն ընդդեմ Գերմանիայի (18136/02)
Մեծ պալատի 03.02.2011-ի որոշում
Կաթոլիկ Սիբենհաարը բողոքական ծխի կողմից աշխատանք է ստացել որպես երեխաների խնամող և հետագայում աշխատանք ստացել մանկապարտեզի ղեկավարությունում: Նա բողոքել էր, որ ուրիշ կրոնական համայնքում (the Universal
Church/Brotherhood of Humanity) գործող անդամ լինելու և այդտեղ համայնքի ուսման վերաբերյալ նախնական դասեր տրամադրելու պատճառով 1999թ. իրեն աշխատանքից ազատել են, ինչը հաստատվել էր ներպետական դատարանների կողմից:
Դատարանը 9-րդ հոդվածի խախտում չի գտել՝ նշելով, որ աշխատանքային դատարանները հաջողությամբ փոխհավասարակշռել են գործի շրջանակներում բախվող շահերը: Նրանց որոշումը այն մասին, որ այդ աշպատանքից ազատելը անհրաժեշտ էր
Եկեղեցու վստահելիությունը պահպանելու համար, և որ Սիեբենհաարը աշխատանքային պայմանագիրը կնքելու պահից պետք է տեղյակ լիներ, որ Universal Church համայնքին մատուցած իր ծառայությունները անհամատեղելի են Բողոքական
եկեղեցում կատարած իր աշխատանքի հետ, ողջամիտ էին:
Սինդիկատուլ Պաստորուլն ընդդեմ Ռումինիայի (2330/09)
31.01.2012
Գործը վերաբերում է հոգևորականության և Ուղղափառ եկեղեցու անդամների կողմից հիմնադրված միությանը և դրա գրանցմանը արհեստակցական միությունների մատյանում: Դիմող միությունը բողոքել է, որ իշխանությունները մերժել են գրանցել
իրենց միությունը, որով խախտվել է նրա անդամների միություններ կազմելու իրավունքը:
Դատարանը արձանագրել է 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում` նշելով, որ Ռումինիայում ուղղափառ կրոնի զբաղեցրած հատուկ դիրքը չէր կարող արդարացնել գրանցումը մերժելու մասին որոշումը, որովհետև Ուղղափառ եկեղեցու աշխատողների` միություններ կազմելու իրավունքը արդեն ճանաչվել է ռումինական դատարանների կողմից:
Sorry, the comment form is closed at this time.