Եվրադատարանի որոշումներ

Շվեյցարիայի դեմ ներկայացված դիմումները մինարեթներ կառուցելու արգելքի վերաբերյալ

Մինարեթներ կառուցելն արգելելու վերաբերյալ 2009թ. նոյեմբերի 26-ին Շվեյցարիայում
տեղի ունեցած հայտնի քվեարկությունից հետո Դատարանը մի շարք բողոքներ է
ստացել:

Շվեյցարիայի Association Ligue des Musulmans և այլք ընդդեմ Շվեյցարիայի (66274/09) և
Օարդիրին ընդդեմ Շվեյցարիայի (65840/09)
28.06.2011-ին անընդունելի է ճանաչվել

Դիմողները` առաջին գործում Ջենովայի մզկիթի ներկայացուցիչ և երկրոդ գործում` երեք կազմակերպություններ ու հիմնադրամ, բողոքել են, որ Շվեյցարիայում իրականցված սահմանադրական բարեփոխումը, որն արգելում է մինարեթների
կառուցումը, Կոնվենցիային չի համապատասխանում: Դատարանը դիմումը անընդունելի է հայտարարել այն հիմքով, որ դիմողները չեն կարողացել հիմնավորել, որ հանդիսանում են տուժող:

Հետևյալ դիմումները դեռ ընթացքի մեջ են.
Բաեչլերն ընդդեմ Շվեյցարիայի (66270/09)
Կոելլա Նաուալին ընդդեմ Շվեյցարիայի (1317/10)
Ալ-Զարկան ընդդեմ Շվեյցարիայի (9113/10)