Եվրադատարանի որոշումներ

Կրոնի ազատություն և կրթության իրավունք

Ֆոլգերոն և այլք ընդդեմ Նորվեգիայի (15472/02)
Մեծ պալատի 29.06.2007-ի որոշում

1997թ. Նորվեգիայի տարրական դպրոցի կրթական ծրագիրը փոփոխության ենթարկվեց. երկու առանձին առարկաներ` քրիստոնեությունն ու կյանքի փիլիսոփայությունը, փոխարինվեցին մեկ առարկայով, որն ուսումնասիրում էր քրիստոնեություն, կրոն և փիլիսոփայություն և հայտնի էր KRL անունով: Նորվեգիայի հումանիստական ընկերության անդամները անհաջող կերպով փորձել են իրենց երեխաներին ազատել KRL-ի դասերից: Նրանք Դատարանի առջև մասնավորապես բողոքել են, որ
իշխանությունների կողմից ամբողջական ազատում տրամադրելու մերժումը խոչընդոտում էր, որ երեխաները իրենց կրոնական և փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն ստանան:
Դատարանը 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի (կրթության իրավունք) խախտում արձանագրեց` մասնավորապես նշելով, որ KRL-ի ուսումնական ծրագիրը գերակշիռ տեղ էր տալիս Քրիստոնեությանը, քանի որ այն նշում էր, որ տարրական և ցածր
միջնակարգ կրթության նպատակը երեխաներին քրիստոնեական և բարոյական դաստիարակություն տալն էր: Իրենց երեխաներին ուսումնական ծրագրի որոշակի մասից ազատելու տարբերակը կարող էր ծնողների համար խնդիրներ առաջ բերել`
հանգեցնելով իրենց անձնական կյանքի բացահայտմանը, և հնարավոր ընդհարումը նրանց կարող էր հեռու պահել այդպիսի պահանջներ ներկայացնելուց: Միևնույն ժամանակ, Դատարանը նշեց, որ նոր առարկայի ներկայացման նպատակը, այն է`
Քրիստոնեություն, այլ կրոններ և փիլիսոփայություններ դասավանդելով բաց և inclusive դպրոցական միջավայր ապահովելը, սկզբունքորեն համապատասխանում է 1-ին արձանագրության 2-րդ հոդվածում սահմանված բազմակարծության և
օբյեկտիվության սկզբունքներին:

Հասանը և Էյլեմ Զենգինը ընդդեմ Թուրքիայի(1448/04)
Պալատի 09.10.2007-ի որոշումը

Մատնանշելով, որ իր ընտանիքը հետևում է իսլամի Ալեվիստական ճյուղին` պրն. Զենգինը 2001թ. պահանջել է, որպեսզի իր աղջկան ազատեն Ստամբուլի պետական դպրոցի կրոնական մշակույթի և բարոյագիտության դասերը հաճախելուց: Նրա
պահանջները մերժվել են: Դատարանը արձանագրել է 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում: Ուսումնասիրելով Թուրքիայի կրթության նախարարության` կրոնական մշակույթին և բարոյագիտությանը վերաբերող ուղեցույցները և դպրոցական դասագրքերը` Դատարանը գտել է, որ կրթական ծրագիրը նախապատվություն է տալիս իսլամի, քան այլ կրոնների և փիլիսոփայությունների մասին գիտելիքներին և հատուկ հրահանգներ է տրամադրում մուսուլմանական հավատի հիմնական սկզբունքների վերաբերյալ` ներառյալ գիտելիքներ դրա մշակութային տոնակատարությունների մասին: Մինչդեռ
քրիստոնյա և հրեա երեխաները կրոնական մշակույթի և բարոյագիտության դասերից ազատվելու հնարավորություն ունեին, այդ դասերը պարտադիր էին մուսուլմանների, նաև Ալեվիստական ճյուղին պատկանող մուսուլմանների համար:


Ապպել-Իռգանգն ընդդեմ Գերմանիայի (45216/07)
Անընդունելի է ճանաչվել 06.10.2009-ին

2006թ. ընդունված օրենքի համաձայն, Բեռլինի 7-ից 10-րդ դասարանի աշակերտները պարտավոր են հաճախել բարոյագիտության դասերին, քանի որ նրանք այդպիսի ուսուցման աշխարհիկ բնույթը համարում են իրենց բողոքական հավատքին դեմ:
Հիմնվելով 9-րդ հոդվածի և 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի վրա` նրանք բողոքել են, որ բարոյագիտության պարտադիր դասերը հակասում են պետության` կրոնի չեզոքություն պահպանելու պարտավորությանը: Դատարանը դիմումը անընդունելի է հայտարարել` նշելով, որ տվյալ օրենքի համաձայն` բարոյագիտության դասերի նպատակը բարոյագիտության հիմնական
խնդիրներն ուսումնասիրելն է` անկախ աշակերտի մշակութային, էթնիկ և կրոնական պատկանելիությունից և որ դասերը, հետևաբար, համապատասխանում են 1-ին արձանագրության 2-րդ հոդվածում արտահայտված բազմակարծության և
օբյեկտիվության սկզբունքներին:

Գրզելակն ընդդեմ Լեհաստանի (7710/02)
Պալատի 15.06.2010-ի որոշում

Պրն. և տիկին Գրզելակները ագնոստիկներ էին և չէին ցանկանում, որ իրենց որդին դպրոցում կրոնական դասեր հաճախի: Չնայած իրենց ցանկությանը` որդու հաճախած դպրողներից ոչ մեկն էլ բարոյագիտության այլընտրանքային դասաժամ չի առաջարկել:
Դատարանում բողոքում էին, որ դպրոցը տղայի համար բարոյագիտության դասեր չի կազմակերպել, որ այդ կապակցությամբ նա անհարմարություններ է զգացել և որ դպրոցի զեկույցներում «կրոն/բարոյագիտություն» առարկաների համար նախատեսված
հատվածում նա գնահատական չի ստացել:
Դատարանը արձանագրել է 14-րդ (խտրականության արգելում) և 9-րդ հոդվածների խախտում` մասնավորապես նշելով, որ աշակերտի դպրոցական վկայականում «կրոն/բարոյագիտություն» առարկաների համար նախատեսված հատվածում
սովորելու ամբողջ ընթացքում գնահատականի բացակայությունը համազոր է չարդարացված մեղադրանքի, խախտում է իր կրոնն ու համոզմունքները չբացահայտելու իրավունքը:

Դոջանը և այլք ընդդեմ Գերմանիայի
Անընդունելի է ճանաչվել 13.09.2011

Գործը վերաբերում է հինգ ամուսնական զույգերի կողմից ներկայացված դիմումներին, այն մասին, որ իշխանությունները մերժել են իրենց երեխաներին ազատել սեռական կրթության պարտադիր դասերից և դպրոցական այլ միջոցառումներից, ինչը, ինչպես
իրենք էին ենթադրում, սահմանափակում է իրենց երեխաներին սեփական կրոնական համոզմունքներին համապատասխան կրթելու իրավունքը:
Դատարանը դիմումը անընդունելի է հայտարարել` մասնավորապես նշելով, որ ոչ մի նշում չկա, թե արդյոք տվյալ դասերն ու միջոցառումները կասկածի տակ են դրել ծնողների` երեխաներին իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան
սեռական կրթություն տալու իրավունքը: Դպրոցի ղեկավարներն էլ իրենց այդ միջոցառումներով ոչ մի կրոնի հանդեպ նախապատվություն չեն ցուցադրել: