Եվրադատարանի որոշումներ

Կրոնական հագուստ կրելու և կրոնական խորհրդանշաններ ցուցադրելու իրավունք

Դահլաբն ընդդեմ Շվեյցարիայի (42393/98)
15.02.2001-ին անընդունելի է ճանաչվել

Դահլաբը (նախնական դպրոցի ուսուցիչ), ով կրոնափոխվել էր և Իսլամ ընդունել, բողոքել է դպրոցի վերադաս մարմինների` դասավանդելիս գլխաշոր կրելն արգելելու մասին որոշման դեմ, որը 1997թ. հաստատվել էր դատարանի կողմից: Նախքան այդ նա մի քանի տարի դպրոցում գլխաշոր կրել էր` առանց ակնհայտ որևէ անհանգստություն առաջացնելու:
Դատարանը դիմումը անընդունելի է հայտարարել` նշելով, որ այդ որոշումն անիմաստ չէր, մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ երեխաները չորսից ութ տարեկան էին` մի տարիք, երբ երեխաները ավագ աշակերտներից ավելի հեշտ են ազդեցության տակ ընկնում:

Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի (44774/98)
Մեծ պալատի 10.11.2005-ի որոշումը

Սերելով ավանդական մուսուլմանների ընտանիքից` Լեյլա Սահինը իսլամական գլխաշոր կրելը իր պարտականությունն էր համարում: Նա բողոքել է 1998թ. (այդ ժամանակ նա Ստամբուլում ուսանում էր բժշկություն) ընդունված որոշման դեմ, որը ուսանողներին արգելում էր այդպիսի գլխաշոր կրել դասարաններում կամ քննությունների ժամանակ, ինչն էլ իրեն ստիպել է լքել երկիրը և ուսումը շարունակել Ավստրիայում:
Դատարանը 9-րդ հոդվածի խախտում չի արձանագրել` նշելով, որ թուրքական օրենսդրությունում Սահինի` իր կրոնը ցուցադրելու իրավունքի նկատմամբ միջամտության համար օրինական հիմք կար, քանի որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը նախքան այդ մի որոշում էր կայացրել, որ համալսարաններում գլխաշոր կրելը հակասում է Սահմանադրությանը: Հետևաբար, Սահինի համար համալսարան ընդունվելու պահից պետք է պարզ լիներ, որ իսլամական գլխաշոր կրելու նկատմամբ սահմանափակումներ կային, և որ համալսարանի կանոնակարգի հրապարակման 6 օրվանից սկսած գլխաշոր կրելը շարունակելու դեպքում նրան կարող էին զրկել դասախոսություններին և քննություններին մասնակցելուց: Հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ պետության թույլատրելի հայեցողության շրջանակը (margin of appreciation)` Դատարանը նշել է, որ այդ միջամտությունը կարող է 9-րդ հոդվածի 2-րդ մասով «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» համարվել:
Մասնավորապես, իսլամական գլխաշոր կրելը, ինչը հաճախ ներկայացվում կամ ընկալվում է որպես կրոնական պարտականություն, կարող է ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, որոնք որոշել են այն չկրել, և դա պետք է հաշվի առնել:

Էլ Մորսլին ընդդեմ Ֆրանսիայի (15585/06)
04.03.2008-ին ճանաչվել է անընդունելի

Էլ Մորսլիին (ֆրանսիացու հետ ամուսնացած մի մարոկկոյացի) Ֆրանսիայի մուտքի արտոնագիր չէին տրամադրել, քանի որ նա հրաժարվել էր հանել իր գլխաշորը, որպեսզի Մարաքեշի ֆրանսիական գլխավոր հյուպատոսության արական սեռին
պատկանող անձնակազմը ստուգեր նրա ինքնությունը: Նա պնդում էր, որ իր իրավունքները խախտվել են` համաձայն 9-րդ և 8-րդ հոդվածների:
Դատարանը դիմումն անընդունելի է հայտարարել` մասնավորապես նշելով, որ ինքնության ստուգումը` որպես գլխավոր հյուպատոսության անվտանգության միջոցառումների մաս, հետապնդում էր հասարակական անվտանգությունը
պահպանելու իրավաչափ նպատակ, և որ Էլ Մորսլիի` գլխաշորը հանելու պարտավորությունը շատ սահմանափակ ժամանակով էր լինելու:

Դոգրուն ընդդեմ Ֆրանսիայի (27058/05) և Կերվանչին ընդեմ Ֆրանսիայի (31645/04)
Պալատի 04.12.2008-ի որոշում

Դոգրուն և Կերվանչին` երկուսն էլ մուսուլման, 1998-1999թ. ընդունվել էին միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Բազմաթիվ անգամներ նրանք մարմնամարզության դասերին հաճախել են գլխաշորերով և հրաժարվել են դրանք հանելուց` չնայած իրենց
ուսուցչի կրկնվող պահանջներին: Դպրոցի կարգապահական հանձնաժողովը որոշել է նրանց հեռացնել դպրոցից այդ դասերին ակտիվորեն չմասնակցեու համար: Այդ որոշումը բավարարվել է դատարանների կողմից:
Դատարանը երկու դեպքերում էլ 9-րդ հոդվածի խախտում չի գտել` մասնավորապես նշելով, որ ազգային իշխանությունների եզրահանգումը այն մասին, որ գլխաշոր կրելը, ինչպիսին իսլամական գլխաշորն է, առողջության և անվտանգության
առումով չի համապատասխանում սպորտային դասերին, ողջամիտ չէ: Դատարանն ընդունել է, որ Դոգրույի և Կերվանչիի նկաատմամբ կիրառված տուգանքը` դպրոցում կիրառվող կանոններին ենթարկվելուց հրաժարվելու հետևանք է (ինչի մասին նրանք տեղեկացված էին), և ոչ թե կրոնական հավատալիքների հետևանք, ինչպես ենթադրվում էր:

Ատկասն ընդդեմ Ֆրանսիայի (43563/08), Բայրակն ընդդեմ Ֆրանսիայի(14308/08),
Գամալեդդինն ընդդեմ Ֆրանսիայի (18527/08), Ղազալն ընդդեմ Ֆրանսիայի (29134/08),
Ջ. Սինգը ընդդեմ Ֆրանսիայի (25463/08) և Ռ. Սինգը ընդդեմ Ֆրանսիայի (27561/08)
30.06.2009-ին ճանաչվել է անընդունելի

Դիմումները վերաբերում են կրոնական պատկանելիությունը մատնանշող բացահայտ խորհրդանշաններ կրելու պատճառով դպրոցից վեց աշակերտների հեռացմանը: Նրանք 2004-2005թթ. ընդունվել էին տարբեր պետական դպրոցներ: Դպրոցի առաջին օրը աղջիկները, որքեր մուսուլման են, եկել էին գլխաշոր հագած: Տղաները հագել էին կեսկի, գլխափաթթոց, որը հագնում են սիխերը: Քանի որ նրանք հրաժարվում էին հանել իրենց համար վիրավորական գլխափաթթոցը, նրանց չէին թույլատրել մտնել դասասենյակ և, ծնողների հետ երկխոսությունից հետո, հեռացրել են դպրոցից` Կրթական օրենսգրքին չենթարկվելու պատճառով: Մասնավորապես հիմնվելով 9-րդ հոդվածի վրա` նրանք դատարանի առջև բողոքել են գլխաշոր կրելու արգելքի դեմ, որը կիրառվում էր դպրոցի կողմից:
Դատարանը դիմումը անընդունելի է հայտարարել` մասնավորապես նշելով, որ այն միջամտությունը, որը կիրառվել էր աշակերտի`իր կրոնը ցուցադրելու նկատմամբ, նախատեսված է օրենքով և հետապնդում է ուրիշների իրավունքներն ու
ազատությունները և հասարակական կարգը պաշտպանելու իրավաչափ նպատակ:
Դատարանը նաև ընդգծել է պետության դերը` որպես տարբեր կրոնների և հավատքների իրականացման չեզոք կազմակերպիչ:

Ահմետ Արսլանը և այլք ընդեմ Թուրքիայի (41135/98)
Պալատի 23.02.2010 – որոշում

Դիմողները` Aczimendi tarikatÿ անունով հայտնի կրոնական խմբի 127 անդամներ, իրենց խմբին բնորոշ հագուստով (կազմված է գլխափաթթոցից, լայն տաբատից և գավազանից) փողոցներով շրջելուց և դատարանում լսումներին այդ հագուստով
ներկայանալուց հետո բողոքել են, որ 1997թ. իրենց դատապարտել են հասարակության մեջ գլխանոց կրելու մասին օրենքը և կրոնական հագուստներ հագնելու մասին նորմերը խախտելու համար:
Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում, մասնավորապես նշելով, որ ոչ մի ապացույց չկար, որ դիմողները հասարակությանը վտանգ էին ներկայացնում, կամ որ նրանք ներգրավված էին հոգեւրսության մեջ` իրենց հավաքների ընթացքում անցորդների վրա անհամապտասխան ազդեցություն ներգործելով: Դատարանը ընդգծել է, որ ի տարբերություն այլ գործերի` այս գործը վերաբերում է բոլորի համար բաց հասարակական վայրերում որոշակի հագուստ կրելուն, և ոչ թե հանրային հաստատություններում կրոնական խորհրդանշաններ կրելուն վերաբերող կանոնակարգին, որտեղ կրոնական չեզոքությունը կարող է գերակայություն ունենալ կրոնը բացահայտ արտահայտելու իրավունքի նկատմամբ:

Լաուցին ընդդեմ Իտալիայի (30814/06)
Մեծ պալատի 18.03.2011-ի որոշում

Լաուցիի երեխաները հաճախում էին պետական դպրոց, որտեղ բոլոր դասասենյակների պատերի վրա խաչ էր կախված: Լաուցին համարում էր, որ դա դեմ է աշխարհիկության սկզբունքին, որի հիման վրա ինքն ուզում է մեծացնել իր
երեխաներին: Դպրոցի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Լաուցիի ամուսինը բարձրացրել է դասասենյակում կրոնական խորհրդանշանների առկայության հարցը` մասնավորապես մատնանշելով խաչերը, և հարցրել, թե արդյոք դրանք չպետք է
հեռացվեն: Դպրոցի ղեկավարների` կրոնական խորհրդանշանները դասասենյակներում պահելու մասին որոշումից հետո Լաուցին վարչական գործ է հարուցել, որի շրջանակներում բողոքել է, որ առկա է աշախարիկության սկզբունքի խախտում:
Դատարանի առջև նա բողոքել է, որ իր երեխաների հաճախած պետական դպրոցում խաչի ցուցադրումը խախտել է 9-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատություն) և 1-ին արձանագրության 2-րդ հոդվածը (կրթության իրավունք):
Դատարանը 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի խախտում չի գտել, այլ որոշել է, որ 9-րդ հոդվածով ոչ մի առանձին խնդիր չի առաջացել: Դատարանը մասնավորապես նշել է, որ դասասենյակներում կրոնական խորհրդանշանների առկայության հարցը
պետության թույլատրելի հայեցողության շրջանակում գտնվող խնդիր է (քանի որ այս հարցի վերաբերյալ եվրոպական համաձայնություն չկա), եթե իհարկե այդ որոշումները չեն հանգեցնում կրոնի կամ հավատքի դոկտրինացմանը: Այն փաստը, որ Իտալաիայի պետական դպրոցների դասասենյակներում առկա խաչերը պետության մեծամասնության դավանած կրոնին դպրոցական միջավայրում շնորհում են գերակշիռ տեսանելիություն, բավարար չէ պնդել, որ տեղի է ունենում դոկտրինացման
պրոցես: Ավելին, խաչերի առկայությունը չի նշանակում Քրիստոնեության պարտադիր ուսուցում, և ոչինչ չի մատնանշում, որ իշխանությունները անհանդուրժողականություն են դրսևորում այն աշակերտների նկատմամբ, որոնք հավատում են ուրիշ կրոնների, անհավատ են կամ ունեն ոչ կրոնական փիլիսոփայական համոզմունքներ: Վերջապես, Լաուցին պահպանել է որպես ծնող իր երեխաներին իր փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան առաջնորդելու, կրթելու և խորհուրդ տալու իրավունքը:

Էվեյդան և Չապլինն ընդդեմ Միացյալ Թագավորության (48420/10 and 59842/10)
Ընթացքում է

Երկու գործերն էլ վերաբերում են գործող քրիստոնյաների կողմից ներկայացված դիմումներին` աշխատավայրում խաչ կրելու արգելքի դեմ: Դիմումատուներից առաջինն աշխատում է ավիաընկերությունում, իսկ մյուսը` պետական հիվանդանոցի
ծերունական հիվանդասենյակում որպես բուժքույր: Լսումը տեղի է ունենալու 2012թ. սեպտեմբերի 4-ին: