Հետ գնալ

Մանրանկարչություն

Մանրանկարչությունը (ֆր.՝ miniature, իտալ.՝ miniatura, լատ.՝ minium-ծիրանի պիգմենտ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները), ոչ տպագիր գրքի պատկերազարդումը, կերպարվեստի ստեղծագործությունն է, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։

Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի ծաղկումն է, գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարները, ջրաներկերով կամ այլ ներկերով գունանկարված պատկերները, ինչպես նաև՝ գրքերի ձևավորումը անվանաթերթերով, խորաններով, լուսանցքազարդերով, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններով։

Հայկական մանրանկարչությունը աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ։ Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները։ Մեզ հասած առաջին մանրանկարները 6-7-րդ դարերի նմուշներ են։ «Մչքե թագուհու Ավետարանը», «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների շրջանից։