Հետ գնալ

Օկուլտիզմ

Օկուլտիզմը (լատ. occultus՝ գաղտնի) գիտական ուսմունք է, որը փորձում է իմացաբանական բնույթ տալ միստիկային և մոգությանը: Օկուլտիզմի ակունքները գտնվում են քաղդեացիների, եգիպտացիների, հնդիկների և այլ ժողովուրդների գաղտնախորհուրդ ուսմունքներում:

Այն լայն տարածում է գտել միջին դարերում: Օկուլտիստական հավատալիքները մեծ տարածում ունեն նաև ժամանակակից Հայաստանում «թուղթ ու գրի», պայծառատեսների և այլ երևույթների տեսքով:

Թեոսոֆիա (հուն.՝ theos – աստված, sopia – իմաստություն, բառացի՝ աստվածիմացություն) – էզոթերիկ կրոնափիլիսոփայական ուսմունք, որը ընտրյալ խմբին միստիկական ինտուիցիայի ու հայտնության միջոցով հնարավորություն է տալիս անմիջականորեն հասկանալի դառնալ աստծուն: Թեոսոֆիայի հիմքն է կազմում միասնական, անդեմ, համապարփակ աստծո, բոլոր առարկաների աստվածային էության պանթեիստական պատկերացումը: Գերբնական ուժերի...