Հետ գնալ

Պատկերապաշտություն

Պատկերապաշտությունն աստվածապաշտության ժամանակ սրբապատկերներին պաշտելը և երկրպագելն է: Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով, կանոնականացվել է Տրուլի տիեզերական ժողովում։ 4-րդ դարի սկզբին էլվիրի (Իսպանիա) եկեղեցական ժողովն արգելել է սրբապատկերների պաշտամունքը՝ որպես կռապաշտություն։

Բայց պատկերապաշտները դրան հակադրել են Եդեսիայի Աբգար թագավորին ուղարկած Քրիստոսի անձեռակերտ դաստառակի մասին պատմությունը։ Պատկերապաշտությունը կանոնացվել է 7-րդ Տիեզերական ժողովում (787 թվական), այն պայմանով, որ պաշտամունքի առարկա է ոչ թե պատկերի նյութը՝ փայտն ու ներկերը, այլ պատկերվածը։ Հայ առաքելական եկեղեցում պատկերապաշտությունը պաշտպանել են Վրթանես Քերթողը, Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) և ուրիշներ։

Պատկերահարգություն – պավլիկյանների կրոնական շարժման կողմից առաջադրված հարցերից ելնելով՝ Հայ Առաքելական եկեղեցին դեռևս 726թ. Մանազկերտի ժողովում պատասխանել էր պատկերամարտության ու պատեկապաշտության հարցերին՝ նշելով, որ ընդունում է պատկերահարգությունը, քանի որ պատկերները միայն միջոց են անպատկերելին պատկերացնելու համար: Հայ Առաքելական Եկեղեցում սրբապատկերները ընտրվում և ընդունվում են հատուկ...