Հետ գնալ

Ճիզվիտներ

Ճիզվիտներ (կամ Հիսուսի ընկերություն) – կաթոլիկյան օրդեն կամ վանական միաբանություն, որը հիմնադրվել է 1534թ. Իգնատիոս Լոյոլայի ու նրա ընկերների կողմից։ Պաշտոնապես հաստատվել է Պողոս 3-րդ պապի կողմից 1540թ.: Հիսուսի ընկերության ստեղծման հիմնական նպատակը ռեֆորմացիայի արդյունքում կաթոլիկ եկեղեցու թուլացած դիրքերի ամրապնդումն ու նախկին հզորության վերականգնումն էր:

Ճիզվիտ բառը շատ դեպքերում մեկնաբանվել է բացասական իմաստով, քանի որ օրդենի անդամները դաժան պատիժներ էին իրականացնում կաթոլիկ եկեղեցուն հակառակվողների ու այսպես կոչված հերետիկոսների նկատմամբ: Հասարակական կարծիքի ճնշման տակ Կղեմես 14-րդ պապը 1773թ. ցրեց Հիսուսի ընկերությունը։ Այն կրկին վերականգնվեց 1814թ. Պիոս 7-րդ պապի կողմից:

Օրդենը ունի խիստ հիերարխիկ կառուցվածք, ենթարկվում է գեներալին, որին երբեմն անվանում էին «սև պապ»: Օրդենի անդամների համար պարտադիր չէ վանականի հագուստ կրելը և ծիսակատարություններին մասնակցելը: Ճիզվիտական օրդենն այսօր հիմնականում զբաղվում է կրթալուսավորչական գործունեությամբ, տնօրինում հարյուրավոր քոլեջների, աշխարհիկ ու հոգևոր համալսարանների, ղեկավարում է բիբլիական ինստիտուտը, Վատիկանի ռադիոն, հարյուրավոր հիվանդանոցներ և այլն:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...