Ձեռնադրություն
Ձեռնադրությունը (հուն.՝ cheirotonia – գործողություն ձեռքի ուժով) քրիստոնեական յոթ խորհուրդներից մեկն է, որով շնորհվում է հոգևոր աստիճան: Ձեռնադրության միջոցով անձը ստանում է Եկեղեցու սպասավորի սրբազան պարտականությունները կատարելու իշխանությունն ու շնորհը:
Ձեռնադրության խորհուրդը միշտ կատարվում է եպիսկոպոսի կողմից, երբ նա ձեռքը դնում է կրոնական աստիճան, կարգ կամ իշխանություն ստացողի գլխին: Դրանով շարունակվում է առաքելական իշխանության հաջորդականությունը, որը նախապես առաքյալներից տրվել էր եկեղեցու եպիսկոպոսներին եւ մինչ օրս մեզ է հասել ձեռնադրության միջոցով:
Բացի եպիսկոպոսից՝ հոգեւոր այլ աստիճանների ձեռնադրության համար բավական է մեկ խորհրդակատար եպիսկոպոսի ներկայությունը: Եպիսկոպոսական օծումը, ըստ Հայ եկեղեցու կանոնների, կատարվում է կաթողիկոսի կողմից` առնվազն երկու եպիսկոպոսների մասնակցությամբ: