Հետ գնալ

Հեթանոսություն

Հեթանոսություն – կրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։ Հեթանոսական կրոնը ներկայանում է ազգակցական-արյունակցական կապի մեջ գտնվող, որոշակի որակներով, հատկանիշներով ու գործառույթներով օժտված աստվածությունների մասին պատկերացումների տեսքով, որոնց մասին առասպելներն ու լեգենդները ներկայացնում են օբյեկտիվ իրականության այլաբանական մեկնաբանությունը։ Հայերեն «հեթանոս» տերմինը փոխառված է հունարեն «էթնոս» բառից, որը շեշտում է տվյալ կրոնադիցաբանական համակարգի ազգային բնույթը: Հեթանոսական կրոններին ժամանակի ընթացքում փոխարինելու են եկել միաստվածային կրոնները, որոնք հաճախ ներառել և ձուլել են հեթանոսական համակարգերին բնորոշ կրոնական պատկերացումները, ավանդությունները, ծեսերը և այլ ատրիբուտներ: Զարգացած կրոնադիցաբանական համակարգերի շարքին են դասվում շումերա-աքքադական, եգիպտական, հունա-հռոմեական դիցաբանությունները: Նմանատիպ համակարգ է նաև ժամանակակից Հնդկաստանի գերիշխող կրոն հինդուիզմը: Հայ իրականության մեջ հայ ժողովրդի հնագույն ազգային կրոնադիցաբանական ժառանգության մի մասը վերացել է քրիստոնեության տարածման արդյունքում, իսկ մի մասն էլ, հարմարվելով նոր կրոնի պահանջներին ու ենթարկվելով ձևափոխությունների, ավանդությունների, ծեսերի, արարողությունների ու կրոնական պատկերացումների տեսքով ներառվել է Հայ եկեղեցու տոնածիսական համակարգի մեջ։ Հայոց հեթանոսական ժառանգությունը ներկայացված է հնագիտական պեղածո բազմազան նմուշներով, կրոնապաշտամունքային շինությունների մնացորդներով, որոնցից ամենահայտնին Միհր աստծուն նվիրված Գառնիի հելլենիստական ոճի տաճարն է (1-ին դար):

Կրոն – կրոն հասկացության բացատրությունը բավականին բարդ է, քանի որ գիտնականները որևէ միասնական ձևակերպում չունեն այս հարցում: Մի խումբ գիտնականներ այն ձևակերպում են որպես Աստծո ու մարդու միջև հոգևոր հարաբերությունների մի համակարգ կամ Աստծուն հասնելու ձև, միջոց, որը հասարակության պատմական զարգացման մեջ ունեցել է իր...

 Jensen_Why RE ought to be Part of School Curriculum Степанова, Витамар Школа и религия Арутюнова-Фиданян В.А._Фема Васпуракан Banished Faith The Exile of Christian Pontus DeConick.The Original Gospel of Thomas G. Scholem. Origins of the Kabbalah Gershom G. Scholem. Jewish Gnosticism, Merkabah Mysticism, and Talmudic Tradition...