Ծես
Ծես (հուն.՝ ritual) – աստվածապաշտական, խորհրդաբանական գործողություն կամ արարողություն կամ գործողությունների ու արարողությունների շարք, որով կրոնական կառույցը կամ հավատացյալներն արտահայտում են իրենց նվիրումը, պաշտամունքը հոգևոր, գերագույն սկզբին: Բացի կրոնական ծեսերից կան նաև ազգային, էթնիկական, սովորութային ծեսեր:
Բազմաթիվ ծեսեր ու ծիսական գործողություններ նկարագրված են Աստվածաշնչում, ինչպիսիք են՝ օծման ծեսը, զատկական ծեսը, զոհաբերությունը․․․ Հայ եկեղեցական ծեսը սկզբնական շրջանում կատարվել է՝ ըստ հունական և ասորական առաքելական ավանդությունների: Գրիգոր Լուսավորչից սկսած, իսկ հետագայում հայոց գրերի գյուտից և Աստվածաշունչը հայերեն թարգմանելուց հետո, ընդհանրական ծեսը ձեռք է բերել ազգային՝ հայկական դիմագծեր: Ծեսի բովանդակային առանցքը կազմող շարականների, աղոթքների խմբագրման և հատուկ դասավորության գործում մեծ դեր են խաղացել Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը: Հետագայում եկեղեցու ծեսը ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների: