Հետ գնալ

Թեոսոֆիա

Թեոսոֆիա (հուն.՝ theos – աստված, sopia – իմաստություն, բառացի՝ աստվածիմացություն) – էզոթերիկ կրոնափիլիսոփայական ուսմունք, որը ընտրյալ խմբին միստիկական ինտուիցիայի ու հայտնության միջոցով հնարավորություն է տալիս անմիջականորեն հասկանալի դառնալ աստծուն: Թեոսոֆիայի հիմքն է կազմում միասնական, անդեմ, համապարփակ աստծո, բոլոր առարկաների աստվածային էության պանթեիստական պատկերացումը:

Գերբնական ուժերի հետ անմիջական հաղորդակցության հնարավորությունը նրանց մոտեցնում է սպիրիտիզմին ու օկուլտիզմին: Հնադարից եկող թեոսոֆիական գաղափարները նորովի վերածնվեցին «թեոսոֆիական ընկերության» մեջ, որը 1875թ. Նյու Յորքում հիմնվեց Ելենա Բլավացկայայի կողմից: Նրանք ընդունում են ոգիների վերամարմնավորումը, քարոզում են համամարդկային եղբայրություն, հանդուրժողականութուն այլ կրոնների նկատմամբ և միտված են մարդու գերզգայական ուժերի զարգացմանը:

Անթրոպոսոֆիա (հուն.՝ anthropos – մարդ և sopia – իմաստություն) մարդու մասին միստիկական ուսմունք է, համաձայն որի՝ մարդը զարգացնելով իր մեջ թաքնված աստվածային ունակությունները, կարող է հասնել բնության նկատմամբ հոգևոր իշխանության: Անթրոպոսոֆիան առաջացել է թեոսոֆիական ուսմունքից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այս փիլիսոփայական ուղղությունը հիմնադրել է Ռուդոլֆ...