Էկումենիկ շարժում
Էկումենիկ շարժում (հուն.՝ oikumene — տիեզերք) – 20-րդ դարի սկզբին բողոքական եկեղեցիների կողմից սկսած շարժում քրիստոնեական եկեղեցիների միավորման համար: Այն սկզբնավորվեց 1910թ. Էդինբուրգում համաշխարհային միսիոներական կոնֆերանսով: Հետագայում էկումենիկ շարժումը հանգեցրեց 1948թ. եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծմանը: Ներկայումս էկումենիկ շարժման մասնակիցներն են բողոքական, հին կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների մեծ մասը:
Էկումենիկ շարժմանը մասնակցող եկեղեցիները հույս ունեն համատեղ ջանքերով լուծել համաշխարհային խնդիրներ ու պատասխան գտնել մարդուն հուզող հարցերին: Էկումենիկ շարժման շրջանակներում քննարկվում են ոչ միայն եկեղեցական, կրոնական, աստվածաբանական, այլև՝ մարդկությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներ, մշակվում են ընկերային, մարդասիրական, բարեգործական, կրթական և այլ համատեղ ծրագրեր, ստեղծվում էկումենիկ կազմակերպություններ, տեղական խորհուրդներ։