Հետ գնալ

Էկլեսիոլոգիա

Էկլեսիոլոգիա (եկեղեցաբանություն) (հուն.՝ ecclesia — եկեղեցի և logos – ուսմունք) – աստվածաբանության առանձին ճյուղ, որն ուսումնասիրում է եկեղեցին որպես հավատացյալների համայնք, միավորում՝ որպես աստծո ներկայություն երկրի վրա:

Եկեղեցագիտությունը ուսումնասիրում է եկեղեցու պատմությունը, ձևակերպում եկեղեցու հատկանիշները, հիմնավորում հիերարխիայի անհրաժեշտությունը, շարադրում երկրային ու երկնային եկեղեցիների տարբերություններն ու սկզբունքները: Եկեղեցագիտության նպատակներից է եկեղեցու աստվածային ծագման և էության գիտական հիմնավորումը, ինչպես նաև հասարակական կյանքում եկեղեցու տեղի, դերի և գործառնության ընդհանրացած արժեքավորումը: