Երուսաղեմի հայոց պատրիարքություն
Երուսաղեմի հայոց պատրիարքություն — Երուսաղեմի
Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
նվիրապետական աթոռներից է: Հիմնադրվել է յոթերորդ դարում,
երբ արաբները հայոց պատրիարքությանը տվեցին հունաց
պատրիարքության հետ հավասար իրավունքներ: Աթոռանիստը
Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է: Երուսաղեմի Հայոց
Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական
եկեղեցիները եւ Հորդանանի հոգևոր հովվությունը:
Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր եւ վարչական պետն է,
Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի
ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց
միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է պատրիարքը:
Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկողը եւ
Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը: Մատենադարանից հետո,
Ս. Հակոբյանց վանքում գտնվող Երուսաղեմի ձեռագրատունն
աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն է
` ձեռագրերի թիվը շուրջ 4 հազար: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման
թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է 12-13-րդ
դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց
պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ.
ընդհատվել է):