Հետ գնալ

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը  Հայ առաքելական եկեղեցու տոներից է, որն ունի հեթանոսական արմատներ, սակայն ժամանակի ընթացքում քրիստոնեացվել է՝ պահպանելով հեթանոսական ծեսերի սիմվոլիկ բնույթը:

Հայ առաքելական եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է՝ ելնել Տիրոջն ընդառաջ։ Տարածված են նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես անվանումները, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» արտահայտությունից։

Տոնի նախահիմքը համարվում է տաճար բերված 8-օրյա Հիսուսին ընդառաջ դուրս եկած Սիմեոն ծերունու աստվածաշնչյան պատմությունը: Եկեղեցուց վերցրած կրակով բակերում վառվում են խարույկներ: Խարույկներ են վառում նաև նորապսակները ու թռչում դրա վրայով՝ այրելով հագուստից մի կտոր, ինչը չարխափան նշանակություն ունի: