Հետ գնալ

Վեղար

Վեղարը (լատ. velum՝ փող կամ velarium՝ վարագույր) քրիստոնյա կուսակրոն հոգևորականների սրածայր գլխանոցն է՝ խորհրդանշում է եկեղեցու գմբեթը: Ծածկույթը առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ ետևից` գոտկատեղից քիչ ներքև։

Սովորաբար պատրաստվում է սև ասվեից կամ մետաքսից և խորհրդանշում աշխարհիկ կյանքից կուսակրոնի հրաժարումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի վեղարին, որպես պատվանշան, ավելացվում է խաչ։

Սքեմը (ֆարաջա) հոգևորականների առօրեական զգեստն է, որը վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը՝ բաց, թևերը՝ լայն, քղանցքները՝ ընդարձակ, առաջամասը՝ իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվելով: Զգեստի մասերն են պարեգոտը, վերարկուն, վեղարը, փակեղը և փիլոնը: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև...