Ստիգմաներ
Stigma, stigmatos հունարենից թարգմանաբար նշանակում է ՝ ծակում, սպի, բիծ, նշան, մաշկի կարմրություն, կապտուկներ կամ խոցեր, որոնք ինքնաբերաբար գոյանում են մարմնի այն մասերում, որտեղ խաչված Քրիստոսի փշե պսակից ու մեխերից առաջացած վերքերն են եղել:
Ստիգմա ունեցող մարդկանց եկեղեցին համարել է երկնքից ուղարկված կամ առանձնահատուկ ունակություններով օժտված մարդիկ և հատուկ վերաբերմունքի արժանացրել: Ավանդության համաձայն՝ ստիգմաներ է ունեցել կաթոլիկ եկեղեցու սուրբ և ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր Ֆրանցիսկ Ասիազցին: