Հետ գնալ

Ռեֆորմացիա

Ռեֆորմացիա (լատ. reformatio՝ ուղղում, վերականգնում) – 16-17-րդ դարերում եվրոպական շատ երկրներում առաջացած սոցիալ-քաղաքական, կրոնամշակութային շարժում, որն ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության ու արատավոր գործելակերպի դեմ:

Ռեֆորմացիոն շարժման արդյունքում Եվրոպայում ձևավորվեց բողոքականությունը, որի սկզբնավորողն ու առաջամարտիկը դարձավ նախկին կաթոլիկ վանական Մարտին Լյութերը (1483-1546թթ.)՝ չնայած բողոքական գաղափարները Եվրոպայում առաջ էին եկել դեռևս երկար տարիներ առաջ՝ Ջոն Վիկլիֆի, Յան Հուսի շնորհիվ: Շարժման հիմքը դրվեց Գերմանիայում և հետագայում արագորեն տարածվեցին Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, իսկ ավելի ուշ՝ Սկանդինավյան երկրներում:

Ճիզվիտներ (կամ Հիսուսի ընկերություն) – կաթոլիկյան օրդեն կամ վանական միաբանություն, որը հիմնադրվել է 1534թ. Իգնատիոս Լոյոլայի ու նրա ընկերների կողմից։ Պաշտոնապես հաստատվել է Պողոս 3-րդ պապի կողմից 1540թ.: Հիսուսի ընկերության ստեղծման հիմնական նպատակը ռեֆորմացիայի արդյունքում կաթոլիկ եկեղեցու թուլացած դիրքերի ամրապնդումն ու նախկին հզորության վերականգնումն էր:...

Կապուցիներ (իտալ.՝ cappuccio – սրածայր կնգուղ) – Ռեֆորմացիայի գաղափարների դեմ պայքարի համար 16-րդ դարում հիմնված աղքատակյաց կաթոլիկ վանական միաբանություն՝  ֆրանցիսկյան միաբանության ճյուղերից:  Ինչպես այլ վանական միաբանություններ, կապուցիները ևս նպատակ ունեին ուժեղացնել պապական կառույցը՝ պայքար մղելով Հռոմի բոլոր հնարավոր հակառակորդների դեմ:  Այսօր ևս կապուցիների վանական միաբանությունը նպաստում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերի ամրապնդմանը կրթական, գիտական, հրապարակախոսական տարբեր մեթոդներով:

Լյութերականություն – բողոքական քրիստոնեության գլխավոր ուղղություններից մեկը, որն առաջացել է 16-րդ դարում Գերմանիայում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Այն իր անվանումը ստացել է վանական Մարտին Լյութերից (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին իր 95 թեզիսները ամրացրեց Վիտենբերգ եկեղեցու դռանը, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու արատավոր պրակտիկաների դեմ ու առաջ...

Ինդուլգենցիա (լատ.՝ indulgere — ներողամտություն ցուցաբերել)  միջնադարում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից գումարի դիմաց հավատացյալներին տրվող գրություն, որով համարվում էր նրանց մեղքերը ներված: 12-13-րդ դարերում ինդուլգենցիաները կաթոլիկ եկեղեցու գանձարանը լցնելու լավագույն միջոցն էին, որոնց օգնությամբ էլ ավարտին հասցվեց Ս. Պետրոսի տաճարը Վատիկանում: Ժամանակի ընթացքում կաթոլիկ եկեղեցին...

Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին...

Անաբապտիստները (հուն.՝ anabatizo – նորից ընկղմում եմ, նորից մկրտում եմ) –անաբապտիստներին անվանում են նաև «Քրիստոնյա եղբայրներ»: Հոսանքն ի հայտ է եկել 16-րդ դարում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Որոշ գիտնականներ համարում են այն բողոքականության ճյուղ, իսկ որոշները՝ անկախ կրոնական ուղղություն: Մենոնիտները, ամիշները, հուտերիտները այս ուղղության ճյուղավորումներից են: Անաբապտիսները...