Հետ գնալ

Ջատագովություն

Եկեղեցագիտության և աստվածաբանության համակարգում ջատագովություն (հուն. apologetikos` պաշտպանող) տերմինը նշանակում է բանականության հնարներով սեփական դավանաբանությունը պաշտպանելու պրոցեսը:

Այլ կերպ ասած՝ ամեն մի ջատագովության նպատակն է շարադրել ու պաշտպանել սեփական կրոնական դավանաբանությունը, զբաղվել դրանց դեմ ուղղված առարկությունները հերքելով և հիմնավորել սեփական հավատի առավելությունները այլ կրոնների համեմատությամբ: Քրիստոնեական ջատագովությունը հրապարակ է իջել 2-րդ դարի 2-րդ քառորդում (125-126 թթ), երբ Աթենքում Հադրիանոս կայսրին ներկայացվեցին քրիստոնեության պաշտպանությանն ուղղված Կոդրատոսի (Քվադրատոս), ապա Արիստիդեսի «ջատագովությունները»):

Բայց քրիստոնեության դեմ ուղղված կրոնական ու փիլիսոփայական հոսանքների բնույթից կախված՝ ժամանակի ընթացքում փոփոխվել է նաև ջատագովության բովանդակությունն ու բնույթը: Եթե վաղ շրջանում քրիստոնեական ջատագովական միտքը ուներ հակահրեական բնույթ (գրականության մեջ ընդունված է ջատագովության սաղմերը որոնել Մարկոսի Ավետարանում, «Գործք Առաքելոց»-ում և Պողոս առաքյալի որոշ ուղերձներում), ապա հետագայում հրապարակ իջան նաև հեթանոսության դեմ ուղղված ջատագովություններ և այնպիսիք, որոնք ունեին մեկնաբանական բնույթ և հասցեագրված էին հռոմեական կայսրերին:

Լյութերականություն – բողոքական քրիստոնեության գլխավոր ուղղություններից մեկը, որն առաջացել է 16-րդ դարում Գերմանիայում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Այն իր անվանումը ստացել է վանական Մարտին Լյութերից (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին իր 95 թեզիսները ամրացրեց Վիտենբերգ եկեղեցու դռանը, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու արատավոր պրակտիկաների դեմ ու առաջ...