Պայծառակերպություն կամ Վարդավառ
Պայծառակերպությունը (այլակերպություն) կամ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավոր տոներից է: Այն կատարվում է Զատիկից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը: Եկեղեցու ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որտեղ Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոս այլակերպվեց և որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդին Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու:
Պայծառակերպության տոնը եկեղեցին սկսել է տոնել հեթանոսական Վարդավառ տոնի օրը՝ դրանով ադապտացնելով հեթանոսական տոնը քրիստոնեական տոնական համակարգում: Տոնը պահպանել է հեթանոսական ծիսակարգի՝ միմյանց ջրով ցողելու ավանդույթը: