Հետ գնալ

Ոտնլվա

Ոտնլվան քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցում) կատարվող ծիսական գործողություն է, որի հիմքում ընկած է ավետարանական այն պատմությունը, երբ Հիսուս Քրիստոսը Վերնատանը լվաց իր 12 առաքյալների ոտքերը՝ դրանով ցույց տալով խոնարհության ու հավասարության նշան հետագա սերունդների համար: Այդ պատճառով էլ ամեն տարի Ավագ Հինգշաբթի ավագագույն հոգևորականը ծիսականորեն լվանում է 12 մարդու ոտք: Մայր Աթոռում այս ծեսը սովորաբար անցկացնում է հայոց կաթողիկոսը: