Հետ գնալ

Շամանականություն

Շամանականությունը (էվենկ.՝ շաման, սաման-հեքիմ) վաղ կրոնական անիմիստական հավատալիքների տեսակ է։ Էությունը շամանի՝ անդրաշխարհի ոգիների հետ շփման մեջ մտնելու ունակությունն է։ Սա հիմանակնում տեղի է ունենում էքստատիկ ծիսական գործողությունների ֆոնի վրա: Շամանականությունը կապված է կախարդության, ֆետիշիզմի, տոտեմիզմի, անիմիզմի եւ այլ վաղ հավատալիքների հետ: Այն տարածված է Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և մի շարք այլ վայրերում:

Շամանիստական աշխարհայացքը հիմնված է ոգիների նկատմամբ հավատքի վրա, որոնցով լցված է ողջ գոյավոր աշխարհը, ինչպես նաև մարդիկ իբրև հոգիներ: Շամանները միջնորդ օղակ են հանդիսանում մարդկանց, սոցիալական խմբերի ու ոգիների միջև՝ նրանց  պահպանելով չարանենգ աղետներից:

Շամաններին էին վերագրվում պայծառատեսությունը, հիվանդությունների բժշկումը, մեռյալներին անդրշիրիմյան կյանք ճանապարհելը և այլն: Նրանք հայտնի էին իբրև բժշկողներ։  Թմբուկներիին հարվածելով  և տարբեր ձայնարկությունների միջոցով կարողանում էին ետ վերադարձնել մեռած մարդկանց հոգիները, որոնք «գերվել են» բնության տարաբնույթ ուժերի ոգիների կողմից: