Հետ գնալ

Կարմա

Կարմա (սանսկ.՝ գործք, հատուցում) – հոգիների վերամարմնավորումը ցույց տվող հասկացություն հնդկական կրոնների մեծամասնությունում: Այս ուսմունքի համաձայն՝ մահից հետո մարդու հոգին տեղափոխվում է այլ մարմին: Մարդու կենսագործունեությունը այս կյանքում որոշում է նրա վերածնության ձևը ապագայում: Բրահմայականության մեջ և հինդուիզմում կարման որոշվում էր կաստայական կանոններին հետևելով կամ չհետևելով, իսկ բուդդայականության մեջ՝ բարոյական պահանջներին հետևելով կամ չհետևելով:

Կարմայի մասին ուսմունքով Հնդկաստանում կարգավորվել են կաստայական հարաբերությունները, քանի որ սահմանված կանոններին հետևողները հնարավորություն են ունեցել մյուս կյանքում վերածնվել ավելի բարձր կաստայում և վերջիվերջո ձուլվել տիեզերական ներդաշնակությանը՝ նիրվանայի հասնելով,  իսկ չհետևողներին սպառնում էր վերածնում առավել ցածր կաստայում, կենդանու կամ բույսի մեջ:

Հնդկաստանի ազգային կրոնների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջայնիզմը (ջայնականությունը): Ժամանակակից Հնդկաստանում ջայնականները կազմում են երկրի բնակչության մոտ 0,5-1 տոկոսը (մինչև 10 մլն.) և հիմնականում տարածված են Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում՝ Մահարաշտա, Մադհյա-Պրադեշ, Ռաջաստան, Գուջարատ, Կարնատակա և այլ նահանգներում: Առաջացել է Ք.ա. 6-րդ դարում...

Բուդդայականություն – համաշխարհային երեք կրոններից մեկն է, որը ծագել է Հնդկաստանի հյուսիսում ք.ա. առաջին հազարմյակի կեսերին: Ավելի ուշ շրջանում այն տարածվել է հարավարևելյան, կենտրոնական Ասիայի ու հեռավոր արևելքի երկրներում: Բուդդայականությունը հիմնվել է Սիթհարտա Գաուտամայի քարոզչության արդյունքում: Բուդդայականության ուսմունքը ամփոփված է չորս հիմնական սկզբունքների մեջ. ա) կյանքը տառապանք է, բ) տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը, գ) գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց, դ) գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։ Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին լքում է մարմինը և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Եթե մարդու կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝ թհերավադա («ավագների դպրոց») և մահայանան («մեծ մարտակառք»)։ Թհերավադան շեշտը դնում է առավելապես ճգնակյացության վրա, մինչդեռ մահայանան առավել լայն զանգվածներին հասու կրոնական ուղղություն է: Բուդդայականության ուղղություններից է նաև լամայականությունը, թանթրիզմը և այլն:

Բրահմայականությունը հին հնդկական կրոն է, որը վեդայական կրոնի հետագա զարգացումն է: Ք.ա.7-6րդ դարերին թվագրվող վեդաները, դրանց մեկնությունները (բրահմաներ, արանյակներ, ուպանիշադներ) կազմում են Բրահմայականության սուրբ գրականությունը։ Բրահմայականությունը հիմնավորում է խիստ կաստայական բաժանումը, սրբագործում է պրոֆեսիոնալ քրմերի արտոնյալ դրությունը, որոնք կազմում են բրահմաների կաստան (վարնան): Անվանումը կապվում...