Հետ գնալ

Դեիզմ

Դեիզմ (լատ.՝ deus — աստված) – կրոնափիլիսոփայական ուսմունք, համաձայն որի աստված աշխարհի անդեմ սկզբնապատճառն է, որը գտնվում է աշխարհից դուրս ու չի խառնվում բնության ու հասարակության գործին: Այն արարել է աշխարհը, շարժման մեջ դրել այն ու օտարվել նրանից:

Դեիզմի հիմնադիր է համարվում 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Չերբերին: Դեիստները մերժում են ավանդական «դրական կրոնը»՝ նրան հակադրելով «բանականության բնական կրոնը»:Նրանք ժխտում էին աստվածային հայտնությունը, նախախնամությունը, կրոնական դավանանքներն ու ծեսերը, կողմ էին խղճի ազատությանը և դեմ կրոնական անհանդուրժողականությանը:

Դեիզմը օգտագործվում է փիլիսոփաների կողմից կրոնի ու բնագիտության միջև փոխզիջման հասնելու համար:

Ֆիդեիզմը (լատ. fides` հավատ) բանականության նկատմամբ հավատի առավելության պնդումն է, որը բնորոշ է կրոնական աշխարհայացքին և հիմնվում է Հայտնության վրա։ Սահմանափակելով գիտության գործողության ոլորտը՝ ֆիդեիզմը ժխտում է գիտական ճանաչողության աշխարհայացքային նշանակությունը՝ աշխարհի ըմբռնման մեջ որոշիչ դեր հատկացնելով կրոնին ու հավատին։ Ֆիդեիզմը հատուկ է իդեալիստական փիլիսոփայության...