Հետ գնալ

Բարեկենդան

Բարեկենդան – քրիստոնեության մեջ մեծ պասին (հարության տոնից առաջ) նախորդող շաբաթը: Տոնի արմատները գնում են դեպի հին սլավոնների գարնանային տոնակատարությունը, երբ հրաժեշտ էին տալիս ձմռանը (տիկնիկ կամ ձմռան խրտվիլակ այրելով) և դիմավորում գարունը: Հայ եկեղեցու օրացույցում նշվում են մի շարք բարեկենդաններ. Բարեկենդան Վարդավառի
պահոց, Բարեկենդան Աստվածածնի պահոց, Բարեկենդան ս. Խաչի պահոց, Բարեկենդան ս. Գրիգոր Լուսավորչի պահոց,
Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան Եղիական պահոց և այլն։ Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը։ Բուն բարեկենդանը մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրն է: Իբրև ժողովրդական տոնախմբության օր իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր՝ կերուխում, ձիարշավ, սրախաղ, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով: Հայկական տարբեր գավառներում ծիսակարգային որոշ փոփոխություններով նշվել է Բուն Բարեկենդանը որպես ժողովրդական թատերականացված հանդիսություն, կերուխումի և ծիծաղի օր: