Արգելված գրքերի ինդեքս
Արգելված գրքերի ինդեքս (լատ.՝ Index librorum prohibitorum) –
ակթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի ցուցակ:
Առաջին նման ինդեքսը հրապարակվել է 1559թ., 1571թ.
ստեղծվեց ինդեքսի հատուկ միաբանություն, որը գործել է մինչև
1917թ. և պարբերաբար հրապարակել նոր գրքերի ինդեքսը: Ինդեքսների
մեջ էին մտնում հազարավոր գրքեր: 1900թ. ինդեքսը պարունակում էր
7200 անուն գիրք, 1930թ ինդեքսը՝ մոտ 8 հազար գիրք:
Դարեր շարունակ այդ գրքերի ցանկում էին Գալիլեյի, Կեպլերի,
Կոպեռնիկոսի, Պասկալի, Վոլտերի. Ռուսոյի, Սպինոզայի, Լայբնիցի,
Կանտի և այլոց աշխատությունները: 1966թ. արգելված գրքերի
ինդեքսի հրապարակությունը դադարեցվեց, սակայն գրքերի ու
ֆիլմերի նկատմամբ արգելքները այլ բնույթ ստացան: