Գլոսսոլալիա
Գլոսսոլալիան մի շարք կրոնական ուղղություններում լեզուներով խոսելու երևույթն է, երբ արտաբերվում են տարբեր բառեր, վանկեր, ձայներ, հնչյուններ ու դրանք հասկանալի չեն շրջապատի ու հենց արտաբերողի համար: Լեզվախոսության երևույթը տեղի է ունենում էքստազի վիճակում և կրոնական ուղղությունների ներկայացուցիչները այն համարում են սուրբ հոգով օծում:
Կրոնական ուղղությունների ներկայացուցչները այդ երևույթի ակունքը համարում են Գործք Առաքելոց 2.4-ում նկարագրվածը, երբ Քրիստոսի աշակերտների վրա կրակե լեզուների տեսքով իջավ սուրբ հոգին ու նրանք սկսեցին տարբեր լեզուներով խոսել: Գլոսոլալիան առավել հաճախ հանդիպում է հիսունական տարբեր հարանվանությունների, խլիստների, մոլոկանների մոտ: